«Էյր Ավիա Պորտաժ» ընկերությունը ավելի քան 10 տարի է պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է ավիաբեռնափոխադրումներով:
Մենք իրականացնում ենք ինչպես սովորական, այնպես էլ ոչ ստանդարտ փոխադրումներ (վտանգավոր, արագ փչացող, մեծածավալ, կենդանի, ծանրաքաշ, ինչպես նաև մարդու մասունքներ):
Մեր ընկերությունը իրականացնում է բեռնափոխադրումներ ամբողջ աշխարհով մեկ:
Մեր աշխատանքում հիմնվում ենք երեք կարևոր կանոնների վրա.
- Մեր յուրաքանչյուր մասնագետի բարձր պրոֆեսիոնալիզմ
- Հարգանք հաճախորդի նկատմամբ
- Բեռնափոխադրումների ճկուն սակագնային քաղաքականություն
Մեր ընկերության մասնագետները կատարում են լոգիստիկ վերլուծություն և մշակում ավիափոխադրման օպտիմալ սխեմա: Մաքսային ծառայության հետ հաստատված համագործակցությունը հնարավորություն է տալիս ապահովել իրավական և վարչական հարցերի արագ լուծում:
Մենք պատրաստ ենք բոլոր ջանքերը գործադրել, ներգրավել փորձն ու գիտելիքները, որպեսզի ձեր բեռը հասնի նպատակակետին առանց որևէ ուշացման:
«Էյր Ավիա Պորտաժ» ընկերությունը փորձագետ է միջազգային բեռնափոխադրումների ոլորտում:
Մենք գիտենք բեռների փոխադրման բոլոր մանրամասներն ու նրբությունները` ժամանակակից տնտեսական և քաղաքական դժվարին պայմաններում: